About the Journal
«ՀՀ ԳԱԱ Զեկույցներ» հանդեսը հրատարակվում է 1944 թվականից: Այն հանրապետությունում ակադեմիական գիտական առաջին պարբերականներից է: Սկզբնապես լույս է տեսել տարեկան հինգ համար պարբերությամբ, իսկ 1995 թվականից՝ չորս: Նախնական շրջանում տպագրվել են հիմնականում ճշգրիտ գիտություններին վերաբերող նյութեր, հետագայում, սկսվել են հրատարակվել նաև գիտության տարբեր ոլորտներին առնչվող հոդվածներ:
«Զեկույցներ» ամսագրի հիմնադրումը հետամուտ էր մի նպատակի` գիտական լայն հասարակությանը սեղմ, բազմալեզու ներկայացնել գիտական վերջին նորությունները:
Հանդեսի առաջին գլխավոր խմբագիրը եղել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, հետագայում՝ ակադեմիկոսներ Արմեն Նազարովը, Դավիթ Սեդրակյանը, Սերգեյ Համբարձումյանը, Վանիկ Զաքարյանը, Ռադիկ Մարտիրոսյանը: Ներկայում հանդեսի գլխավոր խմբագիրն ակադեմիկոս Աշոտ Սաղյանն է:
Առ այսօր լույս է ընծայվել հանդեսի 125 հատոր (ավելի քան 600 համար` 3600 տպագրական մամուլ ծավալով):