Ամսագրի մասին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների աշխատողներին:

ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է: ՀՀ ԳԱԱ-ն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝

  • Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
  • Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք
  • Բնական գիտությունների բաժանմունք
  • Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք
  • Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք